Նորություններ

Տոն Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2014-03-25

Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում տոն էր: Փոքրի աշակերտները՝ դասվար Զ. Ղարայանի սանները, ներկայացնում էին «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսը:
Մանկական զնգուն կարկաչը ազդարարեց գարնան մուտքը երգով ու բանաստեղծական քառատողերով: Գարունը որպես զարթոնք ներկայացրեցին երեխանները: Այնուհետև գրաճանաչության շնորհիվ մանկական խոսքը հնչեց հայ ժողովրդի կազմավորման շրջանից մինչև մեր օրերը: Մաշտոցյան այբուբենը ներկայացվեց որպես ամենամեծ գանձ, անմահ զորախումբ` 36 տառ- մարտիկներ:
 
Էկրանին երևում էր Մ. Մաշտոցի մեծադիր նկարը և միաժամանակ լսվում է ասես դարերի խորքից եկող նրա ձայնը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ …»:
 
Երեխանները ծնկած և երկնամած ձեռքերով միաձայն ասում են «Երդվում ենք»: Հաճախ մայրենիի և հայրենիքի մասին երգեր էին հնչում:
Բեմականացրեցին «Սուտլիկ որսկանը», դրվագները հայ գրողների կյանքից և Թումանյանի «Շունն ու կատուն» յուրովի հումորախառն մատուցվեց:
 
Աշակերտները հանդեսն ավարտեցին շնորհակալական խոսքով` ուղղված ուսուցչին և դպրոցին խոստանալով լինել արժանավոր ժառանգը ծնողների, դպրոցի, հայրենիքի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: