Նորություններ

Հավակնորդների մրցաշար. կկայանան 10-րդ տուրի պարտիաները

Սպորտ 2014-03-25

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում, որը տեղի է ունենում Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում, մարտի 25-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը սպիտակներով ուժերը կչափի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի դեմ:
 
9-րդ տուրից հետո ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Արոնյանն ունի 5 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ունի 6 միավոր։
 
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր.
 
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
 
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
 
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
 
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)  - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: