Նորություններ

Վերսկսվում է «Չեզոք գոտի» ֆիլմի ցուցադրությունը

Ուշագրավ 2014-03-20

«Չեզոք գոտի» ֆիլմի գլխավոր դերակատար Նվեր Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մարտի 20-ից կրկին կսկսվի Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը Երևանում, ավելացնելով, որ այն պրեմիերայից հետո ընդամենը մեկ շաբաթ է ցուցադրվել կինոթատրոնում, ինչը շատ քիչ էր հայաստանցի հանդիսատեսի համար:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի հետ համատեղ, ՀՀ Պաշտպանության նախարարության և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ` 2013 թվականին:
 
Այս ընթացքում «Չեզոք գոտին» ցուցադրվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս` Ռուսաստանում, Լոս Անջելեսում:
 
«Ֆիլմը Ռուսաստանում ցուցադրելու համար մենք նրանց մշակույթի նախարարությունից ստացել ենք լիցենզիա: Այն ցուցադրվել է Դոնի Ռոստովում և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին»,-նշեց դերասանը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ արտերկրում ֆիլմի փակ ցուցադրություններից ստացված գումարը կփոխանցվի ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մարտի 20-27-ը Երևանում ֆիլմի ցուցադրվելուց ստացված ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան պատերազմի ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար:
 
Նվեր Գալստյանը շեշտեց, որ ֆիլմի նկարահանման ընթացքը շատ դժվարին է եղել` ֆինանսական աջակցության բացակայության պատճառով, սակայն դա չի խոչընդոտել` աշխատանքները շարունակելուն. «ՀՀ ՊՆ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել` զենք զինամթերք և ավտոմեքենա տրամադրելով»:
 
Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆիլմը հնարավոր է ցուցադրվի սահամանամերձ զորամասերում: Ըստ դերասանի` ֆիլմն ունի ուսուցողական մեծ նշանակություն, որը շատ կարևոր է շարքային զինվորների համար:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: