Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» - «Զենիթ»` 1:2

Սպորտ 2014-03-20

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Բրազիլացի հարձակվող Հալկի գեղեցիկ գոլին դորտմունցիները պատասխանեցին գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելի դիպուկ հարվածով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն այնքան էլ հաջող հանդիպում չէր անցկացնում և փոխարինվեց 69-րդ րոպեին: Դրանից քիչ անց փոխարինման դուրս եկած վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խփեց «Զենիթի» հաղթական գոլը:
 
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում երրորդ դեղին քարտը ստացավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
 
Ռուսաստան ակումբը հաղթանակով լքեց պայքարը, քանի որ 2 խաղերի արդյունքում պարտվեց 5:4 հաշվով: Այսպիսով «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր՝ 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողնելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
 
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ 
 
«Բորուսիա» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)
 
Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: