Նորություններ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյան - Դմիտրի Անդրեյկին

Սպորտ 2014-03-19

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 գրոսմայստեր: Մարտի 19-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ։
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերները 5-րդ տուրից հետո ունի 3 միավոր, իսկ Ադրեյկինը՝ 1.5։ Առաջատարն է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 3.5 միավոր։
 
Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում պարտվել էր Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, երրորդում կիսել միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, չորրորդում առավելության հասել Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ 5-րդում խաղաղ ելք կնքել Վլադիմիր Կրամնիկի հետ։
 
Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր
 
Լևոն Արոնյան (Հայաստան, 2830) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
 
Վիշվանաթան Անանդ (2770) - Սերգեյ Կարյակին (2766)
 
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
 
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: