Նորություններ

«Սպարտակ»-«Անժի»` 2:2

Սպորտ 2014-03-18

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց Մախաչկալայի «Անժիին»: Մինչև ավելացված ժամանակը «Սպարտակը» հաղթում էր 2:1 հաշվով, սակայն, ի վերջո, բավարարվեց ոչ ոքիով:
Վալերի Կարպինի թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Կոստան և Խուրադոն, որն արդյունավետ եզրափակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի փոխանցումը: «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Մովսիսյանը փոխարինվեց 87-րդ րոպեին: Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Սերդեր Սերդերովը փրկեց հյուրերին պարտությունից:
 
«Անժիի» կազմում մեկնարկային կազմում էր Կառլեն Մկրտչյանը, որը խաղաց 85 րոպե:
 
«Սպարտակը» 40 միավորով երրորդ տեղում է: Առաջատարը 44 միավոր վաստակած Մոսկվայի «Լոկոմոտիվն» է: 41 միավոր ունի «Զենիթը»:
 
2:2 հաշվով ավարտված հանդիպումից հետո «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել էր, որ թիմը ֆիզիկապես պատրաստ չէ ամբողջ հանդիպմանը: Յուրա Մովսիսյանը համաձայն չէ այդ որակմանը:
 
«Իմ կարծիքով, մենք անցկացրինք լավ հանդիպում 94 րոպեների ընթացքում և պետք է հաղթանակ տանեինք: Ինչո՞ւ մենք պատրաստ չենք ֆիզիկապես: Մենք պատրաստ ենք, մենք դա այսօր ցուցադրեցինք: Պարզապես, այսօր առաջին տեղ դուրս եկավ հաջողության գործոնը: Անդրադարձները մրցակցի օգտին էին»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
 
Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր
 
«Սպարտակ» - «Անժի»՝ 2:2
 
Տինո Կոստա, 20, Խոսե Մանուել Խուրադո, 23 – Ալեքսանդրու Եպուրյանու, 52, Սերդեր Սերդերով, 90+5
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: