Նորություններ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ

Սպորտ 2014-03-17

Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո գրանցվեց միանձնյա առաջատար: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը սևերով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին և 2.5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ մարտի 17-ին, կկայանան չորրորդ տուրի պարտիաները։
 
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։
 
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սևերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, իսկ երրորդում ոչ ոքի խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
 
Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Անանդը։ Արոնյանն ունի 1.5 միավոր։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: