Նորություններ

Էլիզաբեթ II թագուհին ընդունել է դեսպան Սարգսյանի հավատարմագրերը

Ուշագրավ 2014-03-13

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրերս Բուքինգեմյան պալատում դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն:
Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։
 
Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց է ունեցել Նորին Մեծության հետ։
 
2000թ.-ից Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում և Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաև հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության և համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական և բիզնես առաջնորդների միջև: Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն և Bank of America Merrill Lynch-ը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: