Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Սպորտ 2014-03-13

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:
1/8 եզրափակիչում կատալոնացիները 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեցին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Առաջին խաղում 2 անպատասխան գոլ խփելուց հետո «Բարսելոնան» հաղթեց նաև պատասխան մրցավեճում՝ 2:1:
 
Բարսելոնայում կայացած խաղն ավելի ակտիվ սկսեց «Մանչեսթեր Սիթին», բայց կատալոնացիներն աստիճանաբար տարածքային առավելություն ստացան: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից քիչ անց թիմերը մեկական գոլային պահ կորցրին:
 
«Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսիի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ փոխարինման դուրս եկած Էդին Ջեկոյի հարվածից հետո հիանալի խաղաց դաշտի տերերի դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Անգլիացիների գրոհներն ավելի ու ավելի վտանգավոր էին դառնում, սակայն հաշիվը բացեց «Բարսելոնան»: 67-րդ րոպեին Մեսին առաջ մղեղ դաշտի տերերին: 89-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հավասարեցրեց հաշիվը, բայց ավելացված ժամանակում բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաղթանակ պարգևեց կատալոնացիներին: 
 
Խերարդո Մարտինոյի թիմը 2 խաղերի արդյունքում հաղթեց 4:1 հաշվով:
 
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
 
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 2:0) 
 
Լիոնել Մեսի, 67, Դանի Ալվես, 90+1  – Վենսան Կոմպանի, 89
 
Հեռացում՝ Պաբլո Սաբալետա, 78 («Մանչեսթեր Սիթի»)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: