Նորություններ

«Իմպուլս» - «Դրուտեքս-Բիտովիա»՝ 2:3

Սպորտ 2013-02-22

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Իմպուլսը» ստուգողական 3-րդ խաղում ուժերը չափեց Լեհաստանի 2-րդ խմբի առաջնության արեւմտյան գոտու մրցաշարում 2-րդ տեղում ընթացող Բիտովի «Դրուտեքս-Բիտովիայի» հետ:

Գոլառատ խաղում հաջողությունն ուղեկցեց լեհ ֆուտբոլիստներին, որոնք խաղը շահեցին 3:2 հաշվով: «Իմպուլսի» կազմում գոլերի հեղինակներ դարձան թիմի ռմբարկու Նորայր Գյոզալյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոցը, և երիտասարդ պաշտպան Մաքսիմ Պուզանովը, ով մրցակցի դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո, հայտնում է «Իմպուլսի» պաշտոնական կայքը:

Այս խաղում ևս «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հիմնական կազմի հետ մարզվող մի խումբ պատանի ֆուտբոլիստների: Հավաքի վերջին՝ 4-րդ ստուգողական խաղում ըստ նախնական պայմանավորվածության «Իմպուլսի» մրցակիցը ՌԴ-ի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Ուրալ-Պավոլժյան գոտու առաջատար Օրենբուրգի «Գազովիկն» է:
 
Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: