Նորություններ

Հայկական կինոն և ջազը Դանիայում ու Նորվեգիայում

Ուշագրավ 2014-03-12

«Եթե բոլորը...» ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը տեղեկացնում է, որ սումգաիթյան ջարդերի տարելիցի օրերին՝ փետրվարի 24-28-ը, Կոպենհագենում, Օսլոյում և Օրհուսում տեղի է ունեցել ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը...» ֆիլմի ցուցադրությունը:
Դերասան Միքայել Պողոսյանը և դաշնակահար Վահագն Հայրապետյանը Կոպենհագեն են ժամանել Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանի հրավերով:
 
Նշենք նաև, որ հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը «Եթե բոլորը...» ֆիլմը երաժշտության հեղինակն է:
 
Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հանդիպել Միքայել Պողոսյանի և Վահագն Հայրապետյանի հետ: Նրանք հանդիսատեսին ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը:
 
«Հիանալի ընդունելություն էր: Ուղղակի զարմանում ես, թե ինչքան ջերմություն կա Սփյուռքում: Ֆիլմը դիտելու էին գալիս ոչ միայն սփյուռքահայերը, ինչը հատկապես հաճելի էր»,- նշեց Միքայել Պողոսյանը:
 
Նա նաև ավելացրեց, որ ֆիլմը տարբեր երկրներում ցուցադրելու հրավերներ շատ ունեն, իսկ այս պահին ժապավենը մասնակցում է Նյու Յորքում անցկացվող հայ-ամերիկյան առաջին կինոփառատոնին, որի կազմակերպիչը Նորա Արմանին է:
 
Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը...» ֆլիմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը: Ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին:
 
Նշենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների:
 
Վահագն Հայրապետյանը նաև մի քանի համերգներ է ունեցել ջազային ակումբներում և ջեմ-սեյշններով ներկայացել տեղացի երաժիշտների հետ:
 
Իսկ Կոպենհագենում Հայաստանի դեսպանատանը հյուրերի համար կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: