Նորություններ

Երևան-2014. ութերորդ տուրի արդյունքները

Սպորտ 2014-03-12

Շարունակվում է Երևանում ս. թ. մարտի 3-ից ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 11-ին անցկացվեց առաջնության 8-րդ տուրը:
Միանձնյա առաջատար ռուս Ալեքսանդր Մոտիլևը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Պավել Ելիջանովին և արդեն մեկ միավոր է գերազանցում իրեն հետապնդող 13 շախմատիստներին:
 
6-ական միավորով 2-14-րդ տեղը բաժանող շախմատիստների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը, ովքեր կեսական միավոր վաստակեցին 8-րդ տուրում: Հաջորդ տուրում Մելքումյանը և Հակոբյանը կխաղան իրար դեմ:
 
Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 5.5-ական միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Քալաշյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-ական: 
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ավարտին մնաց 3 տուր:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: