Նորություններ

Իսպանիայի առաջնություն. «Ռեալ» - «Լևանտե»՝ 3:0

Սպորտ 2014-03-10

Մարտի 9-ին «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում իսպանական Պրիմերայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լևանտեի» նկատմամբ:
Արքայական ակումբի հաղթանակին սկիզբ դրեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 24 գոլով գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը:
 
Կարլո Անչելոտիի թիմն ունի 66 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Աթլետիկոն» հավաքել է 64 միավոր, իսկ այս տուրում «Վալյադոլիդին» պարտված կատալոնական «Բարսելոնային» 63 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
 
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր 
 
«Ռեալ» - «Լևանտե»՝ 3:0
 
Կրիշտիանու Ռոնալդու, 12, Մարսելո, 49, Նիկոս Կարաբելաս, 81 (ինքնագոլ)
 
Հեռացում՝ Դավիդ Նավարո, 64 («Լևանտե»)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: