Նորություններ

«Անաղարտ պահենք մայրենին» թեմայով գրական-երաժշտական ցերեկույթ Լճաշեն գյուղի դպրոցում

Կրթական 2014-03-06

Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Անաղարտ պահենք մայրենին» թեմայով գրական-երաժշտական ցերեկույթ:
Դասասենյակի պատերին փակցված էին Մաշտոցի դիմանկարը, հայոց այբուբենը: Միջոցառման ընթացքում, ասմունքին զուգահեռ, ցուցադրվեցին հայոց մեծադիր տառերը, Մ. Մաշտոցին նվիրված տեսաֆիլմ, հնչեցին հայոց տառերին նվիրված բանաստեղծություններ:
 
Միջոցառումը կազմակերպել էր կազմակերպիչ Ծ.Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդմիավորումը: Մասնակցում էին 9 «ա» և 5 «բ» դասարանի աշակերտները (դասավանդող ուսուցիչ Լյուդմիլա Խաչատրյան):
 
Միջոցառումը հագեցած էր գեղեցիկ խոսքով, ասմունքով, երգով:
 
9 «ա» դասարանի աշակերտուհիներ Նարինե Պետրոսյանի, Ստելլա Աֆրիկյանի և Մերի Հունանյանի կատարմամբ հնչեցին «Հայոց տառեր» «Հայոց լեզու» և «Մայրենի լեզու» երգերը:
 
Միջոցառումը ավարտվեց Սիլվա Կապուտիկյանի «Երդումով»:
...Երդվում եմ ծնունդովս կամուրջ դառնալ քո դարեդար անցումին, քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը, աղոթարար լինել քո սրբազնագույն տաճարին:
Երդվու՛մ եմ ...
... Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս և ինձնով տանել-հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը:
Երդվու՛մ եմ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: