Նորություններ

«Երկրաչափության» դաս Ջերմուկի թիվ 1 հիման դպրոցի 7-րդ դասարանում

Կրթական 2014-03-06

Ջերմուկի թիվ 1 հիման դպրոցի 7-րդ դասարանում «Երկրաչափություն» առարկայից անցկացվեց դաս դպրոցի փոխտնօրեն Ա.Քոլայանի կողմից:
Կրթական համակարգի բարեփոխումները վաղուց մուտք են գործել դպրոց, որը ուսուցչի առջև խնդիր է դրել մեծացնել դասի արդյունավետությունը, աշակերտի ակտիվությունը:
 
Դրա լավագույն ապացույցն էր նոր մեթոդների և հնարների կիրառումով անցկացվող դասը:
 
Աշակերտները ուսուցման ընթացքում ապացուցեցին եռանկյան անկյունների գումարին վերաբերող թեորեմները: Նախապես պատրաստած պաստառների միջոցով կարողացան ապացուցել, որ եռանկյան անկյան արտաքին անկյունը հավասար է մյուս երկու անկյունների գումարին:
 
Ուսուցչուհին խնդիրները կազմել էր այնպես, որ աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց թեմայի նկատմամբ: Վարժությունների միջոցով ցույց տվեց կապը կյանքի և երկրաչափության միջև: Դրանք հնարավորություն տվեցին աշակերտներին «հայտնագործություն» կատարելու, և մասնակիցը դարձան մաթեմատիկական գաղափարների կառուցմանը:
 
Դասը հաջողված էր, բավականին հագեցած, հետաքրքիր ու բովանդակալից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: