Նորություններ

Ռուսաստան – Հայաստան՝ 2:0

Սպորտ 2014-03-06

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն մարտի 5-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում և պարտվեց 0:2 հաշվով:
Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ՀՖՖ տեխնիկական տնօրեն, թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ և առաջին խաղակեսում ակնհայտորեն զիջեց մրցակցին: Մեկնարկային 10 րոպեներին ռուսներն ունեցան 2 իրական գոլային պահ, սակայն «Կրասնոդարի» նորեկ Ռոման Շիրոկովի հարվածը շեղ ստացվեց, իսկ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հարվածից հետո Ռոման Բերեզովսկին փրկեց հյուրերին:
 
Խաղի սկզբնամասում Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, իսկ ռուսները 21-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Ալեքսանդր Կոկորինը, ով եզրափակեց դաշտի տերերի գեղեցիկ գրոհը: Մեկնարկային 45 րոպեներին հյուրերն ունեցան մեկ գոլային պահ, բայց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հարվածը շեղ ստացվեց: Ընդմիջումից վայրկյաններ առաջ գնդակը նաև երկրորդ անգամ հայտնվեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասում: 44-րդ րոպեին Վիլնյուսի «Ժալգիրիսի» պաշտպան Արտակ Եդիգարյանը սեփական տուգանային հրապարակում գցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամոդովին, իսկ Հայաստանի թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Դմիտրի Կոմբարովը:
 
Առաջին խաղակեսում ռուսները պրեսինգի էին դիմում բավական հաջող՝ ազատ տարածություներ չտալով Հայասատնի հավաքականին:
 
Ընդմիջումից հետո Վարդան Մինասյանն Արթուր Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Արթուր Եդիգարյանին, իսկ Հենրիխ Մխիթարյանը հենակետային կիսապաշտպանի դիրքից տեղափոխվեց աջ եզր: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր գործում, սակայն իրական գոլային պահեր չունեցավ: 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Բահրեյնի «Ալ Մուհարակի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Խաղի վերջնամասում վտանգավոր չէին ստացվում նաև ռուսների գրոհները: Թե՛ Ֆաբիո Կապելոն, թե՛ Վարդան Մինասյանը կատարեցին բազմաթիվ փոխարինումներ, սակայն հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: 2:0 առաջին խաղակեսից հետո, 2:0 մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:
 
Ընկերական խաղ, Կրասնոդար 
 
Ռուսաստան – Հայաստան՝ 2:0
 
Ալեքսանդր Կոկորին, 21, Դմիտրի Կոմբարով, 44 (11մ.)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: