Նորություններ

Միջոցառում` Սևանի թիվ 2 դպրոցում

Կրթական 2014-03-05

Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում մաթեմատիկայի ուսուցիչ Անահտ Ղանդիլյանը կազմակերպել էր վիկտորինա «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» թեմայով:
Դասարանը բաժանվել էր 2 խմերի` «Դավիթ Անհաղթ» և «Անանիա Շիրակացի»: Ուսուցչուհին նախօրոք կազմել էր հետաքրքիր հարցեր, որոնց նպատակն էր զարգացնել աշակերտների տրամաբանությունը և արագ կողմորոշվելու ունակությունը:
 
Մրցույթին ներկա էին տնօրինությւոնը, ուսուցիչներ, ծնողներ: Մրցույթի 3 փուլերն էր անցան հետաքրքիր և լարված մթնոլորտում:
 
Հաղթող ճանաչվեց «Դավիթ Անհաղթ» թիմը 9.5 միավորով, իսկ «Անանիա Շիրակացի» թիմը վաստակեց 8 միավոր: Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: