Նորություններ

Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը Կրասնոդարում

Սպորտ 2014-03-05

Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը հայտարարել է, որ չի ափսոսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու համար: Նա նաև խոստովանել է, որ այնքան էլ լավ ծանոթ չէ նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի հետ:
Մինասյանը Հայաստանի ընտրանին կգլխավորի Ռուսաստանի ընտրանու հետ այսօր կայանալիք ստուգողական խաղում (Բեռնար Շալլանդը դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը):
 
«Ես երբեք չեմ ափսոսում իմ քայլերի համար: 4 տարի աշխատեցի Հայաստանի հավաքականում, դա մեծ ժամանակահատված է: Հիմա կկենտրոնանամ նոր աշխատանքի վրա: Այո, Կազանի «Ռուբինը» հետաքրքրվել է իմ ծառայություններով: Ի դեպ, ոչ միայն այդ թիմը: Բայց գործը խոսակցություններից այն կողմ չի անցել: Հիմա ես բանակցություններ եմ վարում ռուսաստանյան ակումբներից մեկի հետ: Չեմ կարող ասել, թե որոնք են նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի ուժեղ կողմերը: Մենք այնքան էլ երկար չենք շփվել: Եվ նրա ղեկավարած թիմերի խաղը չեմ տեսել»,- նշել է Վարդան Մինասյանը:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: