Նորություններ

Գյումրու թիվ 15 դպրոցի սաները ՀՀ Ազգային ժողովում

Ուշագրավ 2014-03-04

Բանավեճի ակումբ Ջինիշյան հիշատակի հիմնադրամ ՀԿ-ն «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի բանավեճի ակումբի անդամները մասնակցեցին Ազգային ժողովի բաց դասին:
Աշակերտները նախ մասնակցեցին Աժ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի նիստին, այնուհետև հանդիպում ունեցան Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ծանոթացան ԱԺ-ի պատմությանը, աշխատակարգին:
 
Շատ հետաքրքիր էր ներկա գտնվել Աժ-ի նիստերի դահլիճում: Պարոն Ա.Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, հանձնաժողովների գործունեությունը, կատարվող աշխատանքները և պատասխանեց երեխաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ուսումնական գործընթացին, դպրոցների հետագա գործունեությանը:
 
Հանդիպումը բովանդակալից էր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: