Նորություններ

Պատրաստվում ենք Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը

Սպորտ 2014-03-04

Մարտի 4-5-ին, Կրասնոդար քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա իր առաջին խաղը կանցկացնի: Ռուսաստանի հետ խաղը ընկերական հանդիպում է լինելու: Բայց դա առաջին խաղն է լինելու հինգ ամսվա դադարից հետո, Վարդան Մինասյանի վերջին խաղը հավաքականի հետ:
Հինգ ամսվա դադարից հետո հետաքաքրքիր կլինի, թե ինչպես են տղաները հասկանալու իրար դաշտում: Հենրիխ Մխիթարյանն այս պահին գերազանց մարզավիճակում է: Խաղային սպասելիքները շատ են, բայց կա մի բան, որը երբեմն ոչ պակաս կարևոր է, քան հենց ֆուտբոլային հանդիպումը՝ դա մերձֆուտբոլային անցուդարձն է:
 
Մարտի 3-ի առավոտյան Երևանից մեկնեց հայ երկրպագուների առաջին մեծ խումբը: ՖԱՖ ֆուտբոլային շարժման ակտիվիստներն այս անգամ երկու մեծ ավտոբուսներով, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներով՝ ընդհանուր առմամբ թվով 120 երկրպագու, շարասյուն կազմած Երևանից հասան Կրասնոդար:
 
Մարտի 5-ին ծրագրված Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղը դիտելու համար արդեն 20 հազար երկրպագու գնել է տոմս: Ինչպես ասաց Յուրա Մովսիսյանը,- «Երազում եմ, որ մարզադաշտում հայկական դրոշներն ավելի շատ լինեն, քան ռուսականները»:
 
Ավելացնենք, որ Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտը ունի է 35 հազար նստատեղ: Այս մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Կրասնոդար» և «Կուբան» ակումբները:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: