Նորություններ

«Արևավիշապ 2014». գրաֆիկական հումորի երկրորդ միջազգային փառատոն

Ուշագրավ 2014-03-03

Նկարիչների միությունից տեղեկացնում են, որ «Արևավիշապ 2014» գրաֆիկական հումորի երկրորդ միջազգային փառատոնին մասնակցել ցանկացողներն արդեն կարող են ուղարկել հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մարտի 20-ը: Փառատոնի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը» (գրաֆիկական հումոր և զվարճալի դիզայն-նախագիծ) և ազատ:

Փառատոնին մասնակցելու իրավունք ունեն բոլորը (Հայաստանից, արտերկրից)՝ 18 և բարձր տարիքի: Ցուցադրությունը կայանալու է 2014-ի ապրիլի 1-8-ը:

Մրցանակակիրները հայտնի կդառնան հենց փառատոնի վերջին օրը: Ոսկյա, Արծաթյա և Բրոնզյա Արևավիշապները շնորհվում են ժյուրիի կողմից: Ժյուրիի կազմը կհրապարակվի ավելի ուշ:

Հատուկ մրցանակները շնորհվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: «Հանդիսատեսի համակրանքը» շնորհվում է ցուցադրության այցելուների քվեարկման արդյունքներով:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, Հայաստանի նկարիչների միությունը և Հայաստանի դիզայներների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: