Նորություններ

Դուբայ. Ջոկովիչը ընդդեմ Ֆեդերերի

Սպորտ 2014-02-28

Դուբայում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչում տեղի կունենա աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հանդիպումը:
Քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Միխայիլ Յուժնին հրաժարվեց սերբ թենիսիստի հետ մրցախաղից, իսկ շվեյցարացին 2 սեթում պարտության մատնեց չեխ Լուկաշ Ռոսոլին՝ 6:2, 6:2։
 
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերը, ում մրցակիցը կլինի չեխ Թոմաշ Բերդիխը։
 
Դուբայ, քառորդ եզրափակիչ
 
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Լուկաշ Ռոսոլ (Չեխիա)՝ 6:2, 6:2
 
Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) - Մալեկ Ժազիրի (Թունիս)՝ 6:2, 6:3
 
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Միխայիլ Յուժնի (Ռուսաստան)՝ Յուժնին հրաժարվել է
 
Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) - Թոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4:6, 3:6
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: