Նորություններ

«Սիրենք մեր ոսկեղենիկ մայրենին» խորագրով մրցույթ Գավառի թիվ 5 դպրոցում

Կրթական 2014-02-27

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Սիրենք մեր ոսկեղենիկ մայրենին» խորագրով մրցույթը: Մրցում էին հինգերորդ դասարանի «Մասիս» և վեցերորդ դասարանի «Նաիրի» թիմերը:
Թիմերը ողջունեցին միմյանց, ասացին ասույթներ նվիրված հայոց լեզվին, ներկայացրին իրենց պատրաստած պատի թերթերը: Յուրաքանչյուր թիմ պատասխաններ տվեց նախապես մշակված տարաբնույթ  հարցերին:
 
Ասմունքի և երգի մրցույթում լավագույնը ճանաչվեց «Նաիրի» թիմը:
 
Միջոցառումն ուղեկցվում էր հայոց լեզվին նվիրված շնորհանդեսով: Միջոցառման յուրաքանչյուր հարցի նպատակն էր երեխաներին մոտ խթանելու մայրենին ավելի սիրելու և այն անաղարտ պահելու գաղափարը:
 
Մրցույթի վերջում տնօրեն Ս. Արզաքանյանը պատվոգրեր հանձնեց թիմերին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: