Նորություններ

Սցենարների մրցույթ` Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ

Ուշագրավ 2014-02-27

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը հայտարարել են սցենարական մրցույթ։
Մասնագիտական ժյուրին, որի կազմը դեռևս չի հրապարակվում, հայտագրված կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներից կընտրի լավագույնը տասը: Դրամական պարգևների կարժանանան բոլոր 10 սցենարները՝ լավագույն 3-ը՝ 1000-ական, 7-ը՝  500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
 
Մրցույթը տարիքային կամ ազգային սահմանափակում չունի, մասնակցել կարող են հեղինակներ ամբողջ աշխարհից, կընդունվեն նաև գրական հիմք ունեցող սցենարներ: Մրցույթի վերջնաժամկետը 2014 թ. հունիսի 30-ն է:
 
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն որպես մշակութային ծրագիր. «Սա կարևոր է նաև որպես դիվանագիտական քայլ՝ նվիրված ազգի հիմնական ու ամենակարևոր խնդիրներից մեկին»:
 
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը խոսեց նաև առաջիկա փառատոնի մասին։ Նա տեղեկացրեց, որ 11-րդ փառատոնը նվիրվելու է կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Սպասվում են հայտնի ռեժիսորներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:
 
Աղբյուրը` www.aysor.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: