Նորություններ

«Շալկե» - «Ռեալ» ՝ 1:6

Սպորտ 2014-02-27

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում Գերզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում «Շալկեն» ընդունել է Մադրիդի «Ռեալին»:
Արքայական ակումբը Գելզենկիրխենում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանական «Շալկեի» նկատմամբ:
 
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ով եզրափակեց ուելսցի Գարեթ Բեյլի սկսած գրոհը: Այս գոլից վայրկյաններ անց 100 տոկոսանոց գոլային պահ կորցրեցին դաշտի տերերը, ինչի համար պատժվեցին: 21-րդ րոպեին Բեյլը, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Առաջին խաղակեսում «Ռեալը» ևս մի քանի գոլային պահ ունեցավ, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ:
 
Ընդմիջումից հետո Կարլո Անչելոտիի թիմը խփեց ևս 4 գոլ՝ լուծելով դիմակայության հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, այնուհետեւ Բեյլն և Բենզեման դուբլ գրանցեցին իրենց անվան դիմաց: Խաղի վերջնամասում նրանց օրինակին հետևեց նաև Ռոնալդուն՝ 6-րդ գնդկան ուղարկելով «Շալկեի» դարպասը: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում «Ռեալի» նախկին հարձակվող Կլաս-Յան Հունտելարը խփեց գելզենկիրխենցիների հեղինակության գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:
 
Պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Մադրիդում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
 
«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:6
 
Կլաս-Յան Հունտելար, 90+1 – Քարիմ Բենզեմա, 13, 57, Գարեթ Բեյլ, 21, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 52, 89
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: