Նորություններ

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 9 տարի է անցել

Ուշագրավ 2013-02-19

Այսօր լրանոմ է Հայաստանի ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ողբերգական մահվան 9-րդ տարելիցը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
 
Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:
 
Ըստ որոշ տվյալների` Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:
 
Հայաստանի կառավարությունը մտադիր է միջազգային ատյաններում բողոքարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ներումն Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ելույթ ունենալով ԱԺ-ում:
 
Ինչպես նշել է նախարարը, նախարարությունն այժմ նախապատրաստական աշխատանք է տանում բոլոր ուղղություններով, որին մասնակցում են ոչ միայն նախարարության աշխատակիցներն, այլ նաև հրավիրված փորձագետներ:
 
Աղբյուրը՝ PanARMENIAN.Net 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: