Նորություններ

Սոչի 2014. Ընդհանուր ամփոփում

Սպորտ 2014-02-24

Փետրվարի 23-ին Սոչիում կայացավ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողությունը ներկայացրել է ռուսական մշակույթի մասին պատմվածք՝ եվրոպացու աչքերով:
Բացի այդ, տեղի է ունեցել մասնակից երկրների օլիմիական թիմերի երթ: Հայաստանի դրոշակակիրն էր լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
 
Արարողության ժամանակ օլիմպական հերթափոխը փոխանցվել է Փխենիային, որտեղ 2018 թվականին անցկացվելու է հաջորդ Օլիմպիական ձմեռային խաղերը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով՝ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան և Արման Սերեբրակյան:
 
Վիճարկվեցին մեդալների բոլոր՝ 98 հավաքածուները: Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր Խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե և 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի թիմն առաջատար է նաև ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ:
 
Երկրորդ տեղը գրավեցին նորվեգացիները, ովքեր ունեն 11 ոսկե, 5 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները հայտնվեցին չորրորդ տեղում՝ 9 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալ: Սոիչում մեդալի արժանացան 26 երկրներ:
 
Հիշեցնենք, որ 2010-ին Վանկուվերում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում 14 ոսկե մեդալով հաղթել էին կանադացիները, իսկ ռուսները չէին ընդգրկվել նայնիսկ լավագույն տասնյակում:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: