Նորություններ

Տեղի ունեցավ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

Ուշագրավ 2014-02-22

Մայրենի լեզվի միջազգային օրը` փետրվարի 21-ին, տեղի ունեցավ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը: «Տարվա բեսթսելեր» են ճանաչվել գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը և Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը:
Տարվա ամենապահանջված թարգմանությունը Հովհաննես Այվազյանինն է:
 
«Տարվա մանկական ստեղծագործություն մայրենի լեզվով» անվանակարգում էլ մրցանակի արժանացավ Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործությունը:
 
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը միջոցառման ժամանակ նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որ տաղանդավոր գրողներն ու նրանց ստեղծագործությունները տարածվեն: 
 
«Այսօր դպրոց չի մտնում մանկական ամսագիր ու թերթ, և դպրոցը լավագույն գրքերի քարոզմանը չի նպաստել»,- մտահոգություն հայտնեց նա:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: