Նորություններ

Գրքի ու մայրենիի տոն

Կրթական 2014-02-21

Տոնական տրամադրությամբ էր լցվել Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը: Բոլորն այստեղ ուրախ էին, որովհետև միջոցառումն, որի համար հավաքվել էին, նվիրված էր գրքին ու մայրենիին:
Հայոց լեզվի մեթոդմիավորման կողմից կազմակերպված միջոցառումը բոլորին մեկ անգամ ևս փաստեց գրքի դերի ու նշանակության մասին, բոլորին տարավ հայ ժողովրդի անցած դառն ու դժվարին ճանապարհներով, ուր նույնիսկ թուրքի յաթաղանից մազապուրծ մայրն իր զավակին հայոց ոսկեղենիկ տառերն է սովորեցնում, որ դարեդար ապրի հայն ու հայ ժողովուրդը:
 
Միջոցառումը մի խորհուրդ ուներ` սերմանել սեր դեպի գիրք, որն անկախ ժամանակներից մարդու ընկերն է, բարեկամն ու խորհրդատուն:
 
Տոնական միջոցառման վերջում դպրոցի գրադարանն հարստացավ երեխաների կողմից նվիրված գրքերով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: