Նորություններ

Հայկական բոլոր նվագարանները` Բրյուսելում

Ուշագրավ 2014-02-21

Հայ մեծ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլը կմասնակցի Բրյուսելում ընթացող Կովկասյան մշակութային օրերին:
«Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը հիշեցրել է, որ 2011 թվականից Գյուրջիև համույթը իրականացնում է համերգային ակտիվ գործունեություն, իսկ 2012 թվականին համույթն արժանացել է «Էդիսոնի» անվան հեղինակավոր մրցանակին
լավագույն ժողովրդական ալբոմի համար:
 
Նվագախումբն մեկնել է Բելգիա փետրվարի 20-ին, իսկ համերգը կկայանա փետրվարի 22-ին:
 
Բելգիայում փետրվարի 6-ից մինչև ամսի վերջ տեղի են ունենում կովկասյան մշակութային օրեր: Լևոն Իսկենյանի խոսքով, այս օրերին Սոչիում Օլիմպիադան է ընթանում, Կովկասն ուշադրության կենտրոնում է, կազմակերպիչները որոշել են այդ երեք շաբաթը նվիրել Կովկասին:
 
«Հայաստանի և Վրաստանի մշակույթն է գերակշռող այս միջոցառմանը: Հայկական մեկ համերգ արդեն տեղի է ունեցել, մյուսն էլ մերը կլինի: Մենք Գյուրջիևի երաժշտությունն ենք ներկայացնելու: Նաև հանդիպում-դասախոսություն է լինելու: Ներկայացվելու է Կոմիտասի և Գյուրջիևի երաժշտության կապը, ինչպես նաև հայկական ժողովրդական նվագարանները»,- նշել է Լ. Իսկենյանը:
 
Լևոն Իսկենյանը տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցելու համար նվագախմբին աջակցել է ՀՀ Մշակույթի նախաարարությունը:
 
Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների, որոնք գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:
 
Աղբյուրը` panorama.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: