Նորություններ

Փյունիկը խոշոր հաշվով պարտվել է «Օլիմպիկ» ակումբին

Սպորտ 2013-02-19

Երևանի «Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական փուլն Անթալիայում: Փետրվարի 18-ի հայկական ակումբը ուժերը չափեց Սարաևոյի «Օլիմպիկի» հետ: «Փյունիկը» խոշոր հաշվով պարտություն կրեց` 0:4:

Առաջին երեք գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում` «Օլիմպիկից» աչքի ընկան Սմայիչը, Մերհեմիչը և Դուլժևիչը, իսկ ընդմիջումից հետո իր անվան դիմաց մեկ գոլ գրանցեց Մուհարեմովիչը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ, նույն թիմի հետ էր մրցել ուկրաինական «Գովերլան», որտեղ հանդես է գալիս Արթուր Եդիգարյանը, և հաղթել էր 4:1 հաշվով:
 
Աղբյուրը՝ armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: