Նորություններ

Այսօր տեղի կունենա «Բորուսիա»-«Համբուրգ» հանդիպումը

Սպորտ 2014-02-21

Ս. թ. փետրվարի 22-ին Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Համբուրգին»։ Գերմանիայի փոխչեմպիոնը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը։
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա դորտմունդցիների մեկնարկային կազմում։
 
«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Լուկաս Պիշչեկ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Կևին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լևանդովսկի։
 
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։30-ին։
 
Բունդեսլիգայի 21-րդ տուրից հետո դորտմունդցիները 42 միավորով երրորդն են, իսկ «Համբուրգը» 16 միավորով նախավերջին տեղում է։
 
Աղբյուրը` sport.news.am  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: