Նորություններ

Միջոցառում` Արամուսի Վլ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-02-20

Կոտայքի մարզի Արամուսի Վլ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանում օրերս 11-րդ «ա» դասարանում սուրբ Սարգսի տոնին ընդառաջ անցկացվեց դասղեկի ժամ՝ «Սիրո խորհուրդը» թեմայով:
Դասղեկ Մ.Ստեփանյանը դասը սկսեց սիրո վերաբերյալ աստվածաշնչյան խոսքերով, այնուհետև աշակերտները հաջորդաբար ներկայացրեցին տոնի և ժողովրդական սովորույթների համառոտ բովանդակությունը:
 
Թեմայի շուրջ աշակերտներն ասմունքեցին հայ դասական պոեզիայի գոհարներից, երգեցին երգեր, ընթերցեցին հայտնի մարդկանց ասույթներ:Դասին ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենները և դպրոցի հոգեբանը, որոնք թեմայի շուրջ անմիջական զրույց ունեցան աշակերտների հետ՝ տալով նրանց հուզող հարցերին ուղղորդող պատասխաններ:
 
Դասի նպատակն էր աշակերտների մեջ սթափ պահել ազգային և եկեղեցական ավանդույթների պահպանման գիտակցումը, կիրառելի դարձնել աստվածաշնչյան պատգամները, որոնք մասնավորապես վերաբերում են սիրուն և պահպանել փոխադարձ ջերմ ընկերական հարաբերություններ աշակերտների և ուսուցիչների միջև:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: