Նորություններ

«Արսենալ»-«Բավարիա»՝ 0-2

Սպորտ 2014-02-20

Փետրվարի 19-ն տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի՝ «Արսենալ»-«Բավարիա» հանդիպումը: Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
 
«Արսենալ» - Շչեսնի, Մերտեսակեր, Սանյա, Գիբս, Կոսելնի, Օզիլ, Ֆլամինի, Կասորլա, Ուիլշեր, Սանոգո, Օքսելդ-Չեմբերլեն:
 
«Բավարիա» - Նոյեր, Լահմ, Բոատենգ, Ալաբա, Դանտե, Ռոբեն, Մարտինես, Կրոս, Տիագո, Գյոտցե, Մանջուկիչ:
 
Լոնդոնցիները չափազանց ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին 1-2 գոլային պահեր, իսկ չորրորդ րոպեին ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ում հարվածից հետո Մանուել Նոյերը «Բավարիային» փրկեց գոլից: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց վերջնամասում «Արսենալը» մնաց 10 ֆուտբոլիստներով: 37-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց դաշտի տերերի լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնին, իսկ «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:
 
Ընդմիջումից հետո քանակական առավելություն ստացած մյունխենցիներն ունեին մեծ առավելություն: 54-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը բացեց հաշիվն՝ առաջ մղելով «Բավարիային»: 10 ֆուտբոլիստներով մնացած լոնդոնցիների՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյունք էին, իսկ մյունխենցիները նկատելի տարածքային առավելությունը վերածեցին նաև երկրորդ գոլի: 88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Թոմաս Մյուլերը խփեց հյուերի երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
 
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Մյունխենում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
 
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:2
 
Գոլերը՝ Կրոս 54, Մյուլեր 88
 
Հեռացում՝ Վոյցեխ Շեսնի, 37 («Արսենալ»)
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: