Նորություններ

Տյառնընդառաջի տոն Գյումրու թիվ 37 դպրոցում

Կրթական 2014-02-19

Տոները մարդկության պատմության դեռևս հնագույն ժամանակներից կազմել են մարդկանց կյանքի անբաժան մասը: Մեծ կարևորություն ունի տոնի խորհրդի ներկայացումն ու բացատրությունը, որով մատուցվում է մնայուն արժեք, գաղափար ու իմաստ, որով պատմությունը կապվում է ներկայի ու գալիքի հետ:
Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական և Արևելյան եկեղեցիները համարում են տերունական տոն, որովհետև այն քառասուն օրեկան Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է:
 
Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի X «ա», «բ», «գ», VI «ա» և VI «բ» դասարանների աշակերտները դպրոցի բակում կազմակերպել էին թատերականացված ներկայացում՝ «Տյառնընդառաջ»: Ինչպես նաև ձևավորել էին տոնին բնորոշ ուտեստներով, սկուտեղներով և այլ խորհրդանիշերով զարդարված սեղանիկներ: Այնուհետև վառվեց Տյառնընդառաջի կրակը, բռնեցին շուրջպար, իսկ անուշեղենը սիրով հյուրասիրեցին մեկ-մեկու և մասնակիցներին:
 
Դպրոցի ուսուցչական կազմը գնահատեց նրանց աշխատանքը, իսկ երեխաները տնօրինության կողմից ստացան փոքրիկ հուշանվերներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: