Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»- «Մանչեսթեր Սիթի»` 2:0

Սպորտ 2014-02-19

Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն փետրվարի 19-ին սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնա»-ին:
Կատալոնական «Բարսելոնան» 2:0 հաշվով առավելության հասավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
 
Մանչեսթերում կայացած հանդիպման առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և ավարտվեց 0:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին մանչեսթերցիները խաղում էին երկրորդ համարով, իսկ «Բարսելոնան», ունենալով նկատելի տարածքային առավելություն, չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր:
 
Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» սխալվեց պաշտպանությունում, ինչը վճռորոշ եղավ այս խաղում: 53-րդ րոպեին դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիչելիսը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Լիոնել Մեսիին: Դեմիչելիսը վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից, իսկ տուժողն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: 10 ֆուտբոլիստներով մնացած անգլիացիներն ունեցան փրկելու հնարավորություններ, սակայն Մանուել Պելեգրինիի թիմի բոլոր փորձերն ապարդյուն էին, իսկ կատալոնացիները բրազիլացի պաշտպան Դանիել Աշվեսի շնորհիվ խաղի վերջնամասում խփեցին նաև երկրորդ գոլը՝ ներկայացնելով հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ:
 
«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 12-ին Կատալոնաիայում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
 
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)- «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:2
 
Լիոնել Մեսի, 54, Դանիել Աշվես, 90
 
Հեռացում՝ Մարտին Դեմիչելիս, 53 («Մանչեսթեր Սիթի»)
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: