Նորություններ

Սոչի-2014. հայ դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը զբաղեցրեց 64-րդ տեղը

Սպորտ 2014-02-14

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց կանանց դահուկավազքի դասական մրցումները: Փետրվարի 13-ին պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, ով հանդես եկավ դահուկավազքի կանանց դասական ոճում (10 կմ):
Հայ մարզուհին գրանցեց 35 րոպե 26.4 վայրկյան արդյունք՝ 75 մասնակիցների մեջ զբաղեցնելով 64-րդ տեղը: Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթները Սոչիի Խաղերում:
 
Այս մրցաձևում ոսկե մեդալ նվաճեց լեհ Յուստինա Կովալչուկը, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդիան ներկայացնող Շարլոտ Կալան գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Թերեզե Յոհաուգն արժանացավ բրոնզե մեդալի:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից դեռ ելույթ չի ունեցել միայն լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, ով պայքարը կսկսի փետրվարի 19-ին: Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը փետրվարի 9-ին մասնակցել էին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավել էր 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:
 
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 7-րդ օր
Դահուկավազք, դասական, 10 կմ, կանայք.
 
1. Յուստինա Կովալչուկ (Լեհաստան)՝ 28.17,8
2. Շարլոտ Կալա (Շվեդիա)՝ +18,4
3. Թերեզե Յոհաուգ (Նորվեգիա)՝ +28,3
64. Կատյա Գալստյան (Հայաստան)՝ +7:08.60
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: