Նորություններ

Վիկտոր Կոնոպլևի «Հայաստանը որպես սիրո վիճակ» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

Ուշագրավ 2014-02-13

Ս. թ. փետրվարի 21-ին` ժամը 19:00-ին, Ռուսաստանի հայերի միության նիստերի դահլիճում «Հայ մշակույթի բարեկամները» ծրագրի շրջանակներում տեղի կունենա Վիկտոր Կոնոպլևի «Հայաստանը որպես սիրո վիճակ» գրքի շնորհանդեսը:
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ժողովածուն ներառում է բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի և հայերի մասին:
 
Վիկտոր Կոնոպլևը ծնվել է 1969թ.-ին Մալորիտա քաղաքում, այժմ բնակվում է Նիժնի Նովգորոդում: Զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության փաստի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:
 
Պարգևատրվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվոգրով (2010թ.), «Արցախի պետական համալսարանի 40-ամյակի» հուշամեդալով (2011թ.), ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչության պատվոգրով (2012թ.), զոհված ազատամարտիկների հարազատների միության շքանշանով (2012թ.):
 
Նրա ստեղծագործությունները հրապարակվել են ինտերնետ ու տպագիր պարբերականներում, խմբակային ժողովածուներում: Վիկտոր Կոնոպլևը Արցախի հիմնի ռուսերեն թարգմանության հեղինակն է: 2011թ.-ին «Սիրել Հայաստանը ռուսական ձևով» բանաստեղծությունն ընդգրկվեց ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքերում:
 
Ռուս-հայկական փոխհարաբերությունների, պատմության, մշակույթի, ավանդույթների ու մարդկանց մասին «Մեր միջավայրը» նախագծի հեղինակն ու խմբագիրն է, Լեռնային Ղարաբաղի գրողների միության անդամ:
 
Աղբյուրը` news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: