Նորություններ

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա»-«Ռեալ Սոսյեդադ»` 1:1

Սպորտ 2014-02-13

Կատալոնական «Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոն» պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
27-րդ րոպեին կատալոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ վնասվածքից ապաքինված, շարք վերադարձած և առաջատարի իր ունակությունները կրկին ցուցադրող Լիոնել Մեսսին: Գնդակին պատասխանեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
 
Առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով և նվաճել եզրափակչի ուղեգիր, որը խոստանում է լարված ու դիտարժան պայքար լինել: Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։
 
Հիշեցնենք, որ հերթական «Էլ Կլասիկոյին», տեղի կունենա ապրիլի 19-ին:
 
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
 
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1։1
 
Անտուան Գրիզման, 87 - Լիոնել Մեսի, 27
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: