Նորություններ

Երևանում կկայանա շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը

Սպորտ 2014-02-12

Ս. թ. մարտի 3-ից 14-ը Երևանում կկայանա շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով:
Մրցաշարին հայտավորվել են Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռաֆայել Վագանյանը, Աշոտ Անաստասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը, Արտաշես Մինասյանը, Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը, Արա Մինասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը։
 
Առաջնությանը կմասնակցեն նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։
 
Վարկանիշային առաջատարներն են ֆրանսիացի Էթյեն Բաքրոն և ուկրաինացի Պավել Էլյանովը:
 
Շախմատիստները խաղալու են 11 տուր: Հայտավորվել են 21 մասնակցիներ, որոնցից 129-ը գրոսմայստերներ են։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: