Նորություններ

Հայկական դուդուկը` Սոչի- 2014 ձմեռային օլիմպիադայում

Ուշագրավ 2014-02-10

Սոչի- 2014 ձմեռային օլիմպիադայի ընթացքում, բացի սպորտային միջոցառումներից, բնակիչները և հյուրերը կարող են վայելել նաև մշակութային ծրագիր, որը կլինի շատ հագեցած:
Օլիմպիական խաղերի ընթացքում հնչելու է հայկական երաժշտություն. Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Ծրագրում հնչելու է Վ. Շարֆյան, Կոմիտաս:
 
Պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիադայում հնչելու է հայկական դուդուկը:
 
Ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերն ու Սոչիի բնակիչները միաժամանակ կարող են ականատես լինել մշակութային միջոցառումների: Օլիմպիադայի ընթացքում Սոչիում փետրվարի 6-20-ն անցկացվում է նաև Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնը, որի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը:
 
Փառատոնային հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է: Փառատոնին մասնակցում են նաև Դենիս Մացուևը, Վիկտոր Տրետյակովը, Մասսիմո Մարչելլին, Իգոր Բուտմանը, ցուցադրվում են թատերական ներկայացումներ, ֆիլմեր:
 
Աղբյուրը` chelovek-online.ru

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: