Նորություններ

Հայաստանի ներկայացուցիչները օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակային օրը

Սպորտ 2014-02-10

Փետրվարի 9-ը Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում երկրորդ մրցանակային օրն էր: Վիճարկվեցին մեդալների 8 հավաքածուներ:
Փետրվարի 9-ին պայքարի մեջ մտան նաև Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը: Դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ) մասնակցեցին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը: Ցավոք, նրանք մրցանակային տեղեր չգրավեցին: 21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը:
 
Այս մրցատարածությունում ոսկե մեդալ նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդ Մարկուս Հելեները գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն դարձավ բրոնզե մեդալակիր:
 
Փետրվարի 11-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը կմասնակցեն սպրինտի ազատ ոճի մրցումներին: 
 
Սոչիում Հայաստանը կներկայացնեն նաև դահուկավազորդ Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: