Նորություններ

«Նռան գույնը» խորագրը կրող ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովի 90-ամյակին

Ուշագրավ 2014-02-07

Փետրվարի 13-ին Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում բացվելու է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ցուցահանդես: Այն կկրի «Նռան գույնը» խորագրը, և կշարունակվի է մինչև ս.թ. մարտի 16-ը:
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հաղորդում է, որ ցուցահանդեսը կազմված է երեք բաժնից. առաջին բաժնում ներկայացվելու է կինոռեժիսորի 30 կոլաժային աշխատանքները, որոնք տարվում են թանգարանից, երկրորդ մասում՝ ցուցադրվելու են ֆիլմեր: Ցուցահանդեսի երրորդ բաժնում ցուցադրվելու են Զավեն Սարգսյանի և Յուրի Մեչետովի` տարբեր տարիներին արված Փարաջանովի լուսանկարները:
 
Ինչպես և ընդունված է Սոլյանկայում, Փարաջանովի միջավայրը պետք է կառուցվի նրա ֆիլմերի սահմանագծերին հստակ համապատասխան: Սակայն «Նռան գույնը» ցուցահանդեսը պակաս ուշադրություն չի դարձնի նաև այն առասպելներին ու լեգենդներին, որ գալիս էին Փարաջանովից դեռ նրա կենդանության օրոք և զարմանալի շարունակություն են ունեցել մահվանից հետո: Երբևէ չցուցադրված լուսանկարներ, գաղտնի պատմություններ, թաքցված գլուխգործոցներ և հեքիաթային գեղեցկության թառամած ծաղիկներ, որոնք միահյուսված են թանգարանային կտորին, զարդարված կլինեն Փարաջանովի Փառատոնի մանրամասն ծրագրով, որը ցուցահանդեսի ամբողջ ընթացքում կպատմի մեծ ու հրաշալի Սերգոյի մասին: Այս նկարչի դերը մշակույթի պատմության մեջ աստիճանաբար հասկանալի է դառնում միայն հիմա, նրա մահից քառորդ դար անց:
 
Հիշեցնենք, որ Ս. Փարաջանովի 90-ամյակը լրացել է հունվարի 9-ին: Ս. Փարաջանովի 90-ամյա հոբելյանը կնշվի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
 
Աղբյուրը՝ solyanka.org

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: