Նորություններ

Իսպանիայի Գավաթ. «Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3։0

Սպորտ 2014-02-06

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
17-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Պեպեի հարվածից հետո գնդակը դիպչեց հյուրերի պաշտպան Էմիլիանո Ինսուային և հայտնվեց դարպասում։ 57-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խեսեն կրկնապատկեց Արքայական ակումբի առավելությունը: 74-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հարվածից հետո բրազիլացի պաշտպան Միրանդան դարձավ ինքնագոլի հեղինակ։
 
Այսպիսով, «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով` 3:0 հաշվով:
 
«Ռեալ»-ը վստահ գործեց ամբողջ հանդիպման ընթացքում` ունենալով խաղային նկատելի առավելություն:
 
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ Կիսաեզրափակիչի հաջորդ զույգը կազմել են կատալոնական «Բարսելոնան» և «Ռեալ Սոսյեդադը»։
 
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ.
 
Առաջին հանդիպում.
 
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3։0
 
Էմիլիանո Ինսուա (ինքնագոլ), 17, Խեսե, 57, Միրանդա (ինքնագոլ), 74
 
Աղբյուրը` www.1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: