Նորություններ

Տեղի ունեցավ Կիլիկիո թագավորության հռչակման օրվան նվիրված համերգ

Ուշագրավ 2014-02-05

Այսօր` փետրվարի 5-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ է հայ դասական երաժշտության համերգ՝ նվիրված Կիլիկիո թագավորության հռչակման օրվան: Ելույթ ունեցան Հասմիկ Բաղդասարյանը (վոկալ), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Յանա Դարյան (ալտ), Արամ Թալալյանը (թավջութակ):
Կիլիկիան Հայաստանի պատմությունը հայկական բազմադարյան պատմության բովանադակալից մի ժամանակշրջան է՝ լի պատմական դեպքերով: Իր բուն հայրենիքից հեռու` Միջերկրական ծովի հյուսիս արևելյան շրջանում, մեր ժողովուրդը կարողացավ ստեղծել մի թագավորություն, որը գոյություն ունեցավ երկու հարյուրամյակից ավելի և իր կարևոր դերն ունեցավ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, մշակույթային և տնտեսական զարգացման գործում:
 
Կիլիկյան Հայաստանի թագավորության շրջանում մշակույթը բուռն զարգացում է ապրել: Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա: 
 
Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատությունների մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»:
 
«Հայաստանը՝ միջնադարի երկրորդ կեսին կարողացավ Արևելքում ստեղծել իրական մշակույթի բնօրրան, որը կարողանում էր միայնակ մարտնչել ողջ Ասիայի հետ»,- գրել է նա:
 
Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: 
 
Կերպարվեստը բարձր զարգացման է հասել Կիլիկյան Հայաստանում, մասնավորապես մանրանկարչությունը։ Հատկապես մեծ համբավ ուներ այսպես կոչված «Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը»։
 
Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, նշանավոր նկարիչներից են Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը։
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: