Նորություններ

Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամում»

Սպորտ 2014-02-05

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը միացել է չեխական «Պրիբրամին» ակումբին, որը հավաք է անցկացնում Թուրքիայում, այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 24-ամյա ֆուտբոլիստը չեխական ակումբի կազմում մասնակցել է լեհական «Պոդբեդսկձեի» դեմ ընկերական խաղին: «Պրիբրամը» պարտվել է 1:3 հաշվով, իսկ Հայրապետյանը խաղադաշտում անցկացրել է 60 րոպե:
 
«Պրիբրամի» գլխավոր տնօրեն Պետեր Վետրովսկին հայտնել է, որ Հայրապետյանի հարցով թիմը որոշում կկայացնի փորձաշրջանից հետո:
 
Պրիբրամում» փորձաշրջան է անցնում Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը: Տեսնենք, թե ինչպես նա իրեն կդրսեւորի ստուգողական խաղերում»,- նշել է Վետրովսկին:
 
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեում» փորձաշրջան անցնելուց հետո մարզվում էր ղազախական «Իրտիշում»: «Պրիբրամը» 14-րդ տեղում է Չեխիայի առաջնությունում: Հայրապետյանի նախորդ ակումբը լեհական «Վիձևն» էր, որի հետ նա դեկտեմբերին խզել էր պայմանագիրը: Լևոնը 19 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: