Նորություններ

Լևոն Արոնյանը` երկրորդ հորիզոնականում

Սպորտ 2014-02-04

Փետրվարի 3-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում մրցեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Սակայն վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային և 6 միավորով գրավեց երկրորդ տեղը:
 
Դասական խաղի մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը վաստակեց 8 միավոր: Կարուանան 5 միավորով երրորդն է:
 
Ցյուրիխ, 5-րդ տուր
 
Գրոսմայստերներըը կմրցեն նաև արագ շախմատի մրցաշարում:
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761)՝ ոչ ոքի
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872)՝ ոչ ոքի
 
Մրցաշարային աղյուսակ
 
Կարլսեն՝ 8
Արոնյան՝ 6
Կարուանա՝ 5
Անանդ՝ 4
Նակամուրա՝ 4
Գելֆանդ՝ 3
 
Աղբյուրը` sport.news.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: