Նորություններ

11-ամյա փոքրիկը զարմացնում է իր տաղանդով

Ուշագրավ 2014-02-03

Կիերոն Ուիլիամսոնը, ում անվանում են նաև «Փոքրիկ Մոնե», Բրիտանական Նորֆոլք կոմսության 11-ամյա բնակիչն է: Փոքրիկը իր գլուխործոցներով՝ կտավներով, շարունակում է զարմացնել արվեստասեր հասարակությանը:
Ինչպես նշում է հրաշամանուկը, իր առաջին ցուցահանդեսն անցկացրել է դեռևս 6 տարեկանում։ Նրա կտավները, որոնք ոճական առումով շատ նման են ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի աշխատանքներին, մեծ գումարներով վաճառվում են տարբեր աճուրդներում։
 
Ուիլիամսոնի՝ ամբողջ աշխարհում վաճառված կտավների ընդհանուր գումարն արդեն հասել է 2.6 մլն դոլարի, ինչն աներևակայելի ցուցանիշ է 11-ամյա փոքրիկի համար։
 
Ուիլիամսոնի տաղանդը ևս մեկ անգամ ընդգծելու համար ձեզ ենք ներկայացնում նրա վերջին աշխատանքներն ու համաշխարհային ճանաչում ունեցող գեղանկարիչների թեմատիկ կտավները՝ առաջարկելով գուշակել, թե որն է Ուիլիամսոնինը, և որը՝ հայտնի նկարիչներինը։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: