Նորություններ

Տեխնոլոգիայի դասաժամ` Չարենցավանի 2 հիմնական դպրոցում

Կրթական 2013-02-14

Տեխնոլոգիայի դասաժամը Չարենցավանի 2 հիմնական դպրոցի 3-ա դասարանում անցնում է շատ հետաքրքիր, աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Այդպիսիններից էր նաև փետրվարի 11-ի դասաժամը: Ուսուցչուհի Մ. Սարգսյանը կարողացավ աշակերտներին ոչ միայն տեսականորեն բացատրել աղցան պատրաստելու գաղտնիքները, այլև գործնականորեն:

Երեխաներն իրենց ձեռքի տակ ունեցած գազարը, եգիպտացորենի հատիկները և թթվասերը խառնելով  վերածեցին  էսթետիկական հաճույք պատճառող անուշահամ ուտեստի: Շատ կարևոր էև միջառարկայական կապը «Առողջ ապրելակերպ» առարկայի հետ:

Դասապրոցեսին մասնակցում էին ոչ թե երրորդ դասարանցիներ, այլ «փոքրիկ խոհարարներ»:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: