Նորություններ

Արոնյանը իր հաղթանակը նվիրեց մեր լեգենդ Շառլ Ազնավուրին

Սպորտ 2014-02-03

Ցյուրիխում ընթացող շախմատային սուպերմրցաշարում կայացավ նախավերջին՝ չորրորդ տուրը: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով 45-րդ քայլում հաղթեց Հիկարու Նակամուրային:
Աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակներով 47-րդ քայլում պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային, իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը սևերով ուժեղ գտնվեց իսրայելցի Բորիս Գելֆանդից:
 
Մագնուս Կարլսենն ունի 7 միավոր, իսկ Լևոն Արոնյանն 6 միավորով երկրորդն է: Նակամուրան, Անանդն ու Կարուանան 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սևերով կխաղա Կարուանայի հետ:
 
Չորրորդ տուրին ներկա էր նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Արոնյանը Հիկարու Նակամուրայի կատմամբ տարած հաղթանակը նվիրեն շանսոնիեին:
 
«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց և այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- թվիթերյան էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար:
 
ՀԻշեցնենք, որ Արոնյանի վերջին մրցակիցը Կարուանան է: Ցյուրիխի մրցաշարի դասական պարտիաներում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: